Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում

Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում
19.11.2014 | 12:19

Երուսաղեմում կացիններով, դանակներով և ատրճանակներով զինված չորս հոգի վաղ առավոտյան ներխուժել է սինագոգ և սպանել չորս, վիրավորել ութ քաղաքացու: Վիրավոր է երկու երեխա։ Զինյալների հետագա գործողությունները կասեցրել են ոստիկանները, երկու ոստիկան վիրավորվել է, իսկ չորս զինյալները՝ սպանվել։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները պաղեստինցիներ են։ Զինյալները սինագոգ են ներխուժել առավոտյան ժամը 7-ին՝ աղոթքի ժամին։ «Մենք կարծում ենք, որ այս հարձակումը ահաբեկչական գործողություն է»,- ասել է ոստիկանության մամուլի խոսնակը։ Ի պատասխան Իսրայելը որոշել է ավերել հարձակում գործած պաղեստինցիների տները:

Դիտվել է՝ 2941

Մեկնաբանություններ